Yerkir.am-ը գրում է.

ՌԴ-ն և ԱՄՆ-ն անհրաժեշտ են համարում շարունակել բոլոր կողմերի ջանքերի համակարգումը Կորեական թերակղզում իրավիճակի կարգավորման գործում, և երկու երկրների ներկայացուցիչները Մոսկվայում քննարկել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընի` օրերս Հանոյում կայացած հանդիպման արդյունքները. հայտնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը:

ՌԴ-ի կողմից հանդիպմանը մասնակցել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Օլեգ Բուրմիստրովը, իսկ ԱՄՆ-ի կողմից` ԱՄՆ պետքարուղարի տեղակալ Մարկ Լամբերտը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել