Երիտսորոսականների սարքած ղալմաղալի մեջ մի շատ կարևոր և ուշագրավ թեմա է կորում։

Arpine Hovhannisyanը կառավարության մի փաստաթուղթ է հրապարակել մի քանի ժամ առաջ։ Եթե այն կեղծ լիներ, հիմա կառավարության քարոզիչների հորդաները ՖԲ-ում լցված քլնգում էին, էլ չասեմ, որ կառավարությունից պաշտոնապես կհերքեին։ Այնպես որ, կարելի է գոնե այս պահի դրությամբ համարել, որ կեղծ չէ։

Փաստաթղթում պարունակվող բազմաթիվ բոմբերից (օր․՝ 10 հազար հոգու աշխատանքից զրկելու որոշում), ամենից շատ մտահոգեց (մտահոգելը ո՞րն ա, սպանեց) հետևյալը․ «10 օրվա ընթացքում ՀՀ վարչապետին ներկայացնել գործողությունների համալիր և սպառիչ ծրագիր՝ առանց կաշկանդվելու գործող իրավական կարգավորումներով»։

Թարգմանել պե՞տք է։ Լավ, թարգմանեմ․ «Կանեք․ եթե օրենքը խանգարում է, թքեք օրենքի վրա»։

ՀԳ․ Ու շատ խորհրդանշական է լրատվամիջոցների քար լռությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել