Օրեր տևող նյութերի նախապատրաստությունն այն դեպքում է անհրաժեշտ, երբ կարիք կա պարզելու փաստերը։ Երբ փաստերն ակնհայտ են, առավել ևս՝ բոլոր կողմերից ի լուր հանրության հրապարակված, ապա նյութերի նախապատրաստությունը պետք է որ առավելագույնը ժամեր տևի։ Պետք է ընդամենը նախնական իրավական գնահատական տալ ակնհայտ, ի լուր բոլորի հրապարակված փաստերին և որոշել՝ հարուցե՞լ քրեական գործ, թե՞ մերժել քրեական գործի հարուցումը։

Ես ակնկալում եմ, որ դա կարվի անհրաժեշտ արագությամբ։ Եթե ոչ այսօր, ապա առավելագույնը՝ վաղը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել