Մարտի 4-ին Երևանի կենտրոնում հարձակման է ենթարկվել գործող իշխանություններին խիստ քննադատող Նարեկ Մալյանը, ում, ինչպես հարձակվողներից մեկն էր անկեղծացել, ցանկացել են նետել աղբարկղը։

Որքան կարելի է կռահել, Հայաստանում իրականացվում է 2014 թ․-ի հետհեղափոխական Ուկրաինայի սցենարը, երբ իշխանության եկած քաղաքական ուժերի ներկայացուցիչները, նախորդ իշխանությունների ներկայացուցիչների դեմ պայքարի այլ տարբերակ չգտնելով, հարձակվում էին վերջիններիս վրա և նետում աղբարկղերը։ Այդ ամենի հետևանքներից ամենավտանգավորը հասարակության սարսափելի պառակտումն է և անտագոնիզմը քաղաքական տարբեր հայացքներ ունեցող քաղաքացիների միջև։ Բազմաթիվ սոցիալական և արտաքին քաղաքական խնդիրներ ունեցող մեր երկիրը դա չի մարսի։

Խորհուրդս մեկն է․ Հայաստանն Ուկրաինա չդարձնեք։ Ընտրեք պայքարի այլ՝ քաղաքակիրթ մեթոդներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել