Armsport.am-ը գրում է․

Իտալիայի Ա Սերիայում կայացավ 26-րդ տուրի կենտրոնական հանդիպումը:

Թուրինի «Յուվենտուսը» Նեապոլում մրցեց «Նապոլիի» հետ: Դիտարժան հանդիպումն ավարտվեց Ալեգրիի ֆուտբոլիստների հաղթանակով` 2:1 հաշվով:

Թուրինցիների կազմում գոլի հեղինակ դարձան Միրալեմ Պյանիչը և Էմրե Ջանը: Տանտերերից միակ գոլը խփեց Խոսե Կալյեխոնը:

Հավելենք, որ 25-րդ րոպեից «Նապոլին» գործում էր 10 ֆուտբոլիստով. դաշտից հեռացվել էր դարպասապահ Մերետը: Թուրինցիները նույնպես խաղն ավարտել են նույնքան խաղացողով: 47-րդ րոպեին կարմիր քարտ է ստացել գոլի հեղինակ դարձած Պյանիչը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալայստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել