Operativ.am-ը գրում է․

Մարտի 3-ին` ժամը 19:59-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի Պարույր Սևակի փողոցի թիվ 38 տան մոտակայքում կայանած ավտոմեքենայի դռները փակվել են, 2 տարեկան երեխան մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Հ. Մ.) դուռը և անվնաս դուրս բերել Ս. Մ.-ին (ծնված 2016 թ.):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել