Մոնիկա Բելուչիի զարմանալի գեղեցկությունն ու նրբագեղությունն արդեն շատ երկար տարիներ ուրախացնում են նրա երկրպագուներին:

Մոնիկա Աննա Մարիա Բելուչին գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվող աշխատողի ընտանիքում միակ երեխան էր. նրա մայրը՝ Մարիա Բելուչին, նկարչուհի էր:

Իր կարիերայի ամենասկզբում նա դարձավ «D&G» բրենդի դեմքը, լուսանկարվեց հանրահայտ իտալացի լուսանկարիչներ Օլիվյերո Տոսկանի ու Ռիչարդ Ավեդոնի մոտ, ով ժամանակին լուսանկարել էր նաև Մերիլին Մոնրոյին:

Դերասանուհին երբեք չի դիմել պլաստիկ վիրահատությունների: Նա Dolce&Gabbana-ի անփոփոխ մուսան է: Նրանց համագործակցությունը շարունակվում է արդեն 26 տարի: 2001թ.-ից Մոնիկա Բելուչին հանդիսանում է ոսկերչական Cartier ընկերության դեմքը:

Մոնիկայի անձնական կյանքն այնքան էլ երջանիկ չէ:

Մոնիկայից 2 տարով փոքր սրտակեր Վենսան Կասելը, ում հետ դերասանուհին ամունացած էր 14 տարի, իսկ մինչ ամուսնությունը հանդիպել էր 5 տարի, նրան պարգևեց իրենց 2 դուստրերին՝ Դևային ու Լեոնին: Առաջին երեխան դերասանուհին ունեցավ իր 40-ամյակից 2 շաբաթ առաջ, իսկ 2010թ.-ին՝ 45 տարեկանում՝ երկրորդին:

«Երբ ես ծերանամ, ավելի լավ է երեխաներիս նայեմ, քան իմ մասնակցությամբ ֆիլմերը»,- ասում է աստղը:

Կլաուդիո Կարլոս Բասսոյի հետ Մոնիկան ամուսնացած էր 4 տարի:

Հիասթափություններից դերասանուհին կենսական իմաստնություն ձեռք բերեց, բայց մինչ այսօր էլ զարմացնում է իր էներգիայով, կենսասիրությամբ, կանացիությամբ ու գեղեցկությամբ: Նա ամենապահանջված դերասանուհիներից է:

  • Գեղեցկությունը կնոջ համար 2 դեպքում է խնդիր դառնում՝ երբ այն չկա, և երբ, բացի գեղեցկությունից, ոչինչ չկա:
  • Կինը կարող է այնպես սիրել, ասես երբեք չի հեռանալու: Բայց կարող է գալ այնպիսի օր, որ նա հեռանա այնպես, ասես երբեք չի էլ սիրել:
  • Մարդիկ ինչ-որ մեկի կարող են ներել խելքը, նույնիսկ տաղանդը, բայց գեղեցկությունը՝ երբեք:
  • Ինձ համար միևնույն է, թե նրան ով է տենչում: Ինձ համար կարևոր չէ, թե ովքեր են նրանք, ինչով են զբաղվում, ու որքան ուժեղ է նա նրանց դուր գալիս: Ես դեռ մանկությունից ճանաչել եմ բոլոր կանանց փտած էությունն ու նրանց լուրջ չեմ վերաբերվում: Ճիշտն ասած՝ խանդն ընդհանրապես անտեղի բան է, քանի որ իմ տղամարդն իմն է, և ուզում եք՝ ձեզ պատերին խփեք, նա ձերը չի դառնա: Երբեք:
  • Գեղեցկությունը կենդանի ու հետաքրքիր է դառնում, երբ այն փակ է հագուստով:
  • Սերն ապրում է միայն այն ժամանակ, երբ հարգանք կա միմյանց նկատմամբ ու ազատություն: Ուրիշին իրի պես տիրելու ցանկությունն աբսուրդ է:
  • Չեմ հասկանում այն կանանց, ովքեր ասում են, որ տղամարդկային ցանկությունը նրանց նվաստացնում է: Ինձ թվում է, որ նրանք պարզապես իրենք իրենց հետ խնդիրներ ունեն:
  • Ես ինքս ինձ հետ միայնակ ինձ լավ եմ զգում ու հարմարավետ, բայց ոչ այն պատճառով, որ գեղեցիկ եմ: Ես շատ գեղեցիկ մարդկանց գիտեմ, ում կյանքը սարսափելի է, և նրանք շատ վատ են զգում իրենք իրենց հետ: Ներքին հարմարավետություն զգալն այն չէ, թե դու ինչ տեսք ունես արտաքինից, այլ այն, թե ինչպես ես քեզ ներքուստ զգում: Ես երջանիկ մարդ եմ, քանի որ ինքս իմ նկատմամբ շատ սեր եմ զգացել, և ես շատ մեծ ընտանիք ունեմ:
  • Մեզ ոչ ոք չի պատկանում՝ ոչ մեր ամուսինները և ոչ էլ երեխաները: Մենք միայն ինչ-որ բաներ կարող ենք կիսել այն մարդկանց հետ, ում սիրում ենք:
  • Երբեք չէի ցանկանա, որ կրկին 20 տարեկան լինեի: Այժմ ես ավելի երջանիկ եմ, քան այդ ժամանակ, քանի որ այդ տարիքում մենք նոր ենք սկսում ճանաչել մեզ, փորձում ենք հասկանալ, թե ինչ ենք ուզում դառնալ, տառապում ենք մեր նկատմամբ ունեցած վստահության պակասից: Այժմ ես հաստատ գիտեմ, թե ինձ ինչ է պետք և առանց ինչի ես կարող եմ ապրել:
  • Պետք է ներողամիտ լինել․ Չէ՞ որ մենք անմիտներ ենք, ովքեր փորձում են իրենց հավասարակշռությունը պահել գնդի վրա, որն էլ իր հերթին, պտտվելով կատաղի արագությամբ, ճամփորդում է տիեզերքով մեկ: Այդպիսի պայմաններում ո՞վ կարող է կատարյալ լինել:
  • Պետք չէ ատել մարդկանց, ովքեր նախանձում են, քանի որ նրանք ընդունում են, որ դուք ավելի լավն եք:
  • Ինչ-որ մեկն ինձ ասաց, որ բոլոր արտիստների ներսում կան քնած գեղեցկուհիներ, և ամեն անգամ դեր խաղալիս այդ գեղեցկուհիներից մեկն արթնանում է: Մեր ներսում ամեն ինչ կա: Մեզ պետք է միայն տեսնել դա:
  • Ինձ թվում է, թե հիմարություն է, երիտասարդ ու գեղեցիկ լինելով հանդերձ, նայել ինչ-որ մի ծանր քսակին ու անվերջ կյանքը մաշել երեկույթներում: Գեղեցկությունը պետք է մեզ օգնի ներդաշնակություն, սեր, բանականություն ու այս խելագար աշխարհում իմաստ գտնել:
  • Կանացիությունը ներդաշնակություն է, բնականություն և զգայունություն:
  • Սիրով զբաղվելուց հետո տղամարդը քնում է, իսկ կինը՝ մտածում, թե ինչպես ամեն ինչ անցավ:
  • Հիմար լինելը թերություն է, բայց եթե դու խելացի ես ու գիտես ինչպես օգտագործել քո գեղեցկությունը, դա արժանիք է:
  • Մարդկային ուղեղը զարգանում է տեխնոլոգիական պլանում, բայց ոչ զգացմունքների պլանում:
  • Տղամարդիկ փորձում են իշխանությունը պահել կնոջ հաշվին: Նրանք վախենում են ինքնուրույն կանանցից, նրանց ձգում են ոչ հասուն աղջիկները, որոնց կողքին տղամարդն իրեն ուժեղ է զգում:
  • Կին դերասանուհին քիչ ավելի է, քան կինը: Տղամարդ դերասանը քիչ պակաս է, քան տղամարդը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել