Սիրելի ֆեյսբուքյան ընկերներ, ԶԼՄ ներկայացուցիչներ, վաղը՝ ժամը 9:30-10:00-ը, մենք` մեր կազմակերպության մի խումբ անդամներով փոքրիկ ակցիա կիրականացնենք Արթուր Մեսչյանի և Հայկ Մարությանի կողմից քանդվող շենքի մոտակայքում: Ժամը 9:30-ին Հարնապետության հրապարակի «Մարիոթ» հյուրանոցի դիմացից կշարժվենք դեպի Խորենացի 13, քայլելու ընթացքում ես facebook live-ի միջոցով համապատասխան հայտարարությամբ հանդես կգամ:

Ակցիայի շրջանակներում մի քանի րոպե կկանգնենք Լուսավորության նախարարության քանդվող շենքի մոտակայքում, մի քանի պաստառներ ու սթիքերներ «կնվիրենք» Հայկ Մարությանին և Արթուր Մեսչյանին, և այդքանով ակցիան կավարտվի: Սիրով կպատասխանենք նաև ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին: 

Թե ինչու այսպես հրատապ որոշեցինք սիմվոլիկ ակցիա իրականացնել, թե ինչ կապ ունեն էս ամեն ինչի հետ ֆեյք քաղհասարակությունը և այլն, կասեմ ֆեյսբուքյան լայվով: Վաղը նաև «անվանակոչելու» ենք նախկին ֆեյք քաղհասարակության ներկայացուցիչներին: 

Ցանկացողները կարող են միանալ մեզ 9:30-ին նշված վայրում, հետներդ կարող եք վերցնել Հայկ Մարությանի և Արթուր Մեսչյանի կողմից արվող վանդալիզմը բնորոշող պաստառներ, ծաղրող սթիքերներ և էլի նմանատիպ բաներ: Կտեսնվենք վաղը՝ ժամը 9:30-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել