Operativ.am-ը գրում է․

Քաշմիրի շրջանում հնդիկ և պակիստանցի զինվորականների միջև տեղի ունեցած կրակահերթի հետևանքով 11 մարդ է մահացել:

Ինչպես հայտնում է Корреспондент-ը, պակիստանյան կողմը տեղեկացրել է, որ շաբաթ վերսկսված փոխհրաձգության հետևանքով Քաշմիրի իրենց պատկանող հատվածում 7 մարդ է զոհվել: Հնդկաստանը, իր հերթին, հայտնել է 4 մարդկային կորստի մասին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հնդկաստանն ու Պակիստանը վերսկսել են կրակահերթերը: Հակամարտության երկու կողմից էլ խաղաղ բնակիչներ են զոհվել, կան ծանր վիրավորում ստացածներ, ինչպես նաև բնակելի տներ են ավերվել:

Հիշեցնենք, որ Հնդկաստանի և Պակիստանի հարաբերությունները կտրուկ սրվել են փետրվարի կեսերին, երբ մահապարտ ահաբեկիչը պայթյուն է իրականացրել ոստիկանական ավտոշարասյան մոտ Ջամմու և Քաշմիր նահանգում, ինչի հետևանքով 45 մարդ է մահացել: Ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել է «Ջաիշ-Է-Մուհամմադ» («Մուհամմադի բանակ») խմբավորումը:

Հնդկաստանը Պակիստանին մեղադրում է ահաբեկչական խմբավորումներին աջակցելու մեջ, իսկ Իսլամաբադը հերքում է մեղադրանքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել