Մերսումը հանգստանալու և առողջությունը լավացնելու հրաշալի միջոց է: Իսկ ոտնաթաթերի մերսումն ազդում է ոչ միայն ոտքերի մկանների վրա, այլև՝ ամբողջ օրգանիզմի, քանի որ ոտնաթաթերի վրա են գտնվում նյարդային վերջույթները, որոնք կապված են ներքին օրգանների հետ: Այդ իսկ պատճառով, երբ մերսում են մեր ոտքերը, փշաքաղվում է ամբողջ մարմինը:

Գիտական հետազոտությունները ցույց են տվել, որ ոտնաթաթերի կանոնավոր մերսումը դրական է ազդում ամբողջ օրգանիզմի վրա, նվազեցնում է սթրեսը, օգնում է հանգստանալ և իջեցնում է դեպրեսիայի հոգեկան նախանշանները:

Նման մերսումն օգնում է հանգստացնել ցավերը, լավացնում է արյան շրջանառությունը և քունը, նաև իրական փրկություն է հղիների համար, որոնց մոտ հաճախ ոտքերի այտուցվածություն է նկատվում:

Ոտնաթաթերի մերսումն օգնում է մի շարք հիվանդությունների դեպքում, սակայն պետք չէ ամբողջովին հույսը դնել միայն այս մեթոդի վրա:

Ամեն դեպքում, մերսումն օգտակար է և՛ մեծահասակներին, և՛ երեխաներին: Երեխաների դեպքում պարտադիր պետք է խորհրդակցել մասնագետի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել