Armsport.am-ը գրում է.

Տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ «Ալաշկերտը» ևս մեկ ձեռքբերում է կատարել:

Ինչպես հայտնում է ակումբի պաշտոնական կայքը, թիմի կազմը համալրել է Չիլիի երիտասարդական և ազգային հավաքականների նախկին կիսապաշտպան Ջերսոն Ասևեդոն:

Փորձառու ֆուտբոլիստը երկար տարիներ հանդես է եկել Եկատերինբուրգի «Ուրալի» կազմում:

Ռուսական ակումբում անցկացրած 124 խաղերում Ասևեդոն դարձել է 21 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ:

Ջերսոն Ասևեդոն հանդես է եկել նաև Սարանսկի «Մորդովիայում», ղազախական «Կայրաթում» և չիլիական «Դեպորտեսում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել