Tert.am-ը գրում է.

Անկախ ամեն ինչից՝ ամեն օր, ամեն տարի, ըստ էության, դատարանների անկախությունը մեծանում է, և դա ավելի տեսանելի է:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մնացական Հարությունյանը` անդրադառնալով դատարանների անկախության հարցին:

«Մենք խնդիր ունենք ոչ միայն անկախության, այլև այդ անկախության տեսանելի լինելու, ինչպես նաև արդարադատության իրականացման տեսանելիության հետ կապված խնդիր կա»,-ասաց նա և նշեց, որ դատարանների անկախության մակարդակի բարձրացումը բոլոր պետական մարմինների աշխատանքի արդյունք է:

Մնացական Հարությունյանը դատարանների ծանրաբեռնվածությունը խնդիր համարեց: «Այդ խնդրի լուծմանը կնպաստի օրենսդրական և տեխնիկական մեխանիզմների ներդրումը, ինչը շատ անհրաժեշտ է, որովհետև եթե մենք չենք ապահովում դատական իշխանության համապատասխան մարմիններին պատշաճ ժամանակով, դա կարող է ազդել գործերի որակի վրա»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է դատարանների վրա ճնշման փորձերին, այն գնահատականներին, թե նախկինում պրակտիկա կար, որ Բաղրամյան 26-ից զանգեր էին լինում դատավորներին, Մնացական Հարությունյանը նշեց, որ առիթ չի ունեցել այդպիսի պրակտիկայի հետ ծանոթ լինելու:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել