Հոդատապը (подагра)  պուրինի նյութափոխանակության խանգարման հետևանքով զարգացող հիվանդություն է, որի ժամանակ հիմնականում հոդերում առաջանում են միզաթթվային բյուրեղներ`  դրանց նկատմամբ օրգանիզմի բուռն հակազդումով։

Պուրինները պրոտեիններ են, որոնք առկա են որոշակի մթերքների մեջ: Միզաթթվի արտազատումը տեղի է ունենում այս պրոտեինների դեգրադացիայի արդյունքում:  Երբ մեզի թթվայնությունը բարձր է, այն կուտակվում է հոդերում և հոդատապ է առաջացնում:

Tophappylife կայքն առաջարկում է տնական բաղադրատոմս, որը կօգնի լուծել այս առողջական խնդիրն ու իջեցնել մեզի թթվայնությունը:

Բաղադրություն

  • 1 վարունգ
  • 2 ճյուղ նեխուր
  • 1 կտոր կիտրոն
  • 1 սմ կոճապղպեղի արմատ

Բոլոր բաղադրիչները մաքրեք, վարունգն ու նեխուրը կտրատեք, լցրեք բլենդերի մեջ: Ապա ավելացրեք կիտրոնն ու կոճապղպեղը: Ամբողջը լավ խառնեք, որպեսզի համասեռ զանգված ստանաք: Ամեն օր՝ օրվա որ ժամին ցանկանաք, խմեք  այս հյութը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել