Մարտի 3-ին, ժամը 03:11-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Թլիկ գյուղում այրվում է տնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:13-ին, մարվել՝ 05:10-ին:

Ամբողջությամբ այրվել են վագոն-տնակի (մոտ 15 քմ) փայտյա ներքին երեսպատումը և մոտ 1 խմ կենցաղային աղբ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել