Միացյալ Նահանգների մի բնակչուհի նստատեղը մեծացնելու նպատակով իմպլանտ տեղադրեց, ինչը հանգեցրեց արյան քաղցկեղի հազվագյուտ տեսակի առաջացմանը: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը`հղում կատարելով Aesthetic Surgery Journal-ին:

Հարավային Կալիֆորնիայի համալսարանի վիրաբույժները առաջին անգամ նստուկին իմպլանտների տեղադրման և անապլաստիկ խոշորաբջիջ լիմֆոմայի զարգացման միջև կապ հայտնաբերեցին: Նրանք պատմում են, որ իրենց է դիմել միջին տարիքի մի հիվանդ, որը մեկ տարի առաջ պլաստիկ վիրահատություն էր անցել: Այս ընթացքում նրա թոքերի հյուսվածքներում քաղցկեղ է առաջացել:

«Ցավոք, նրա վիճակը վատթարացավ, մինչ մենք փորձում էինք պարզել հիվանդության պատճառը»,- ասում են գիտնականները:

Ամերիկյան պլաստիկ վիրաբուժության միության նախագահ, դոկտոր Ալան Մաթարասոն չզարմացավ, որ իմպլանտացիայի պատճառով նման ախտանիշներ հիվանդների մեջ կրկնվում են: «Դա ոչ թե տեղի, այլ իմպլանտի տեսակի և վիրահատությունից հետո անցած ժամանակի մասին է:

Բորբոքային պրոցեսներն ու գենետիկ հակումները մեծ ռիսկային գործոններ են հաարվում»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել