Պայուսակը կնոջ զգեստապարանի անբաժան մասն է կազմում։ Եվ ինչպես մյուս իրերի դեպքում, կանացի պայուսակն էլ կրելու իր կանոններն ունի, որոնք պետք է իմանա իրեն հարգող յուրաքանչյուր կին։

Պայուսակը պահեք ձախ ձեռքում։ Այդ դեպքում դուք կկարողանաք աջով բարևել և անհարմար վիճակում չհայտնվել մարդկանց հանդիպելիս։

Похожее изображение

Երբեք պայուսակը հատակին մի դրեք։ Պայուսակը մի դրեք նաև սեղանին, դա հակահիգիենիկ է։ Այն դրեք ձեր հետևում կամ հատուկ կեռիկ առեք պայուսակը կախելու համար։

Քլաթչը պահելու կանոնները

  • Քլաթչը պահեք երկու ձեռքով և անպայման մատները դեպի ներքև։
  • Ձեր փոքրիկ պայուսակը ճիշտ անվանեք՝ քլաթչ։
  • Քլաթչը երբեք մի դրեք թևի տակ։

Նաև պետք է հաշվի առնել, որ կարևորը պայուսակը մաքուր և հավաքված պահելը, ինչպես նաև պետք է համադրել այն հագուստի տարրերի հետ, որպեսզի անճաշակ տպավորություն չթողնեք շրջապատի վրա;

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել