Տեխասում բանտարկյալ Բիլի Ուեյն Քոբլը զարմացրել է ներկաներին մահապատժից առաջ արած իր ռեպլիկով, հաղորդում է Sky News-ը:

Քոբլին մահապատժի են դատապարտել 1989թ.-ին նախկին կնոջ ծնողներին և ոստիկան եղբորը սպանելու համար: Սպանությունները կատարվել են Աքսթելում՝ տարբեր բնակարաններում:

Մահապատժից առաջ Քոբլին հարցրել են, թե արդյոք ուզում է վերջին խոսք ասել, ինչին նա պատասխանել է. «Դա 5 դոլար կլինի: Խնայեք ձեզ»: Սա լսել են հինգ վկաները, որոնք ներկա են եղել մահապատժին, այդ թվում՝ նրա նախկին կինը:

Քոբլի հայտարարությունից հետո նրա որդին, հարսը և ընկերն անկարգություններ են սարքել. հարձակվել են ներկա գտնվող մարդկանց վրա, վիրավորանքներ բղավել և ագրեսիվ վարք դրսևորել: Արդյունքում երկու տղամարդ ձերբակալվել է, իսկ կնոջը դուրս են հանել տարածքից: Դրանից հետո Քոբլին մահացու ներարկում են արել:

Նշվում է, որ ԱՄՆ Գերագույն դատարանը նախօրեին մերժել է Քոբլի մահապատիժը հետաձգելու խնդրանքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել