Շվեդիայի ստանդարտացման ինստիտուտը սպառողների հարցերով զբաղվող վարչության հետ համատեղ մանկական սայլակների համար նոր ստանդարտներ են մշակել: Հուսալիության և անվտանգության նոր պահանջների ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ տարեցտարի Շվեդիայում աճում է ավելորդ քաշ ունեցող երեխաների թիվը:

Շվեդիայի առողջապահության և սոցիալական հարցերի նախարարության տվյալներով՝ մինչև հինգ տարեկան երեխաների ավելի քան 20%-ն ավելորդ քաշի խնդիրներ ունի: Նրանցից ոմանք տառապում են ճարպակալմամբ:

В Швеции разработали стандарт колясок для детей с избыточным весом. 399826.jpeg

Նոր ստանդարտի համաձայն՝ նախկին առավելագույն 15 կգ-ի համար նախատեսված մանկական սայլակներն այժմ կարող են ավելի մեծ քաշի դիմակայել, արտադրանքի համար օգտագործվող նյութերի քիմիական կազմի որոշ փոփոխությունների շնորհիվ:

Գիրության և ճարպակալման խնդիրը շվեդական իշխանությունների լուրջ ուշադրության առարկա է դարձել: Ներկայումս Շվեդիայի 16-ից 84 տարեկան բնակչության 51%-ից ավելին ավելորդ քաշի խնդիրներ ունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել