Երեքշաբթի լուսաբացին Կիմ չեն Ընի զրահագնացքը կանգ է առել Վիետնամի հետ սահմանակից Նանին քաղաքի մերձակայքում, գրում է Süddeutsche Zeitung-ը։

Հյուսիսային Կորայի առաջնորդ Կիմ Չեն Ընը սև վերարկուով կայարան է դուրս եկել և ծխել։ Նրա քույրը՝ Կիմ Յո Յոնը, պահել էր հախճապակե մոխրամանը։ Լուսանկարներն արագությամբ տարածվել են ամբողջ աշխարհում։ Բռնապետի կինը՝ Լի Սոլ Չժուն ևս այնտեղ է եղել, ինչպես նաև «Մորանբոնգ» համույթի երգչուհի Հիոն Սոն Վոլը։

Հյուսիսային Կորեայի առաջնորդի հայրը՝ Կիմ Չեն Իրը, երկու անգամ ամուսնացած է եղել, սակայն երկարատև հարաբերություններ է ունեցել երեք սիրուհիների հետ և երբեք կնոջ հետ հանրությանը չի ներկայացել։

Կիմ Չեն Ընի 30-ամյա քույրը միացել է Աշխատանքային կուսակցությանը համալսարանն ավարտելուց անմիջապես հետո։ Արդեն չորս տարի է՝ նա գլխավորում է պրոպագանդային վարչությունը։

Փորձագետների կարծիքով՝ Կիմ Յո Յոնը կարևոր դեր ունի եղբոր իմիջի հարցում։

Պաշտոնական լուսանկարներում նա սովորաբար սյուների հետևում է կամ ծայրին կանգնած։

Կիմ Չեն Ընի կինը՝ Լի Սոլ Չժին սովորաբար կրում է արևմտյան ապրանքանիշերի թեթև հագուստներ և Chanel-ի պայուսակներ։ Միապետը բռնում է նրա ձեռքը կամ հակառակը՝ փորձելով ժամանակակից զույգի տպավորություն գործել։

Փորձագետների կարծիքով՝ Լին մեծ ազդեցություն ունի ամուսնու վրա, իսկ Կիմ Յո Յոնը նրանից փորձում է ժամանակակից առաջին տիկին «ստանալ»։

Փհենյանում նաև մեծ ազդեցություն ունի երգչուհի Հիոն Սոն Վոլը, որն այժմ հայտնի է նաև Հարավային Կորեայում։

Նշվում է, որ նա «գեղեցիկ Կորեայի» մարմնավորումն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել