Կոլորադոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ հանգստյան օրերին քունը չի փոխհատուցում աշխատանքային օրերին քնի պակասը։ Ավելին՝ այդպիսի քունը վնասակար է առողջության համար, հաղորդում է MedicalXpress-ը։

Այդպիսի տվյալներ են ստացվել 18-39 տարեկան 36 մարդու մասնակցությամբ հետազոտության արդյունքում։

Բացի նրանից, որ այս պարագայում մարդիկ հաճախ են գիշերը, այսպես ասած, սառնարանից օգտվում և քաշ հավաքում, նրանց մոտ նաև առողջության վատթարացում է նկատվել։

Գիտնականները դա ցիրկադային ռիթմերի խախտման հետ են կապել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել