Yerkir.am-ը գրում է.

Հայաստաբնակ քրդերը, ի պաշտպանության Քրդական բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլահ Օջալանի, ցույցի են դուրս եկել Երեւանի Շահումյանի անվան հրապարակում՝ պահանջելով արդեն 20 տարի բանտում գտնվող Օջալանին ազատ արձակել:

1999թ-ին Թուրքիայի հատուկ ծառայությունների կողմից ձերբակալվելուց հետո Աբդուլա Օջալանը դատապարտվել էր մահապատժի, որը միջազգային հանրության ճնշումների ներքո ավելի ուշ փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ: Քուրդ առաջնորդը 2011թ-ից զրկվել է իր փաստաբանների, իսկ արդեն 5 տարի՝ հարազատների հետ հանդիպելու իրավունքից: Նախորդ տարի մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է Օջալանի հայցը ցմահ ազատազրկումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել