Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլից 17 կմ հեռավորության վրա գտնվող Քորե բնակավայրում տեղի է ունեցել 2014թ.-ից ԻՊ-ի զինյալներից Փեշմերգայի կողմից բռնագրաված ինքնաշեն պայթուցիկների և զենքերի ցուցահանդես: Ցուցադրվել են 120 ինքնաշեն զենքերի և պայթուցիկների նմուշներ: 2014թ.-ից ի վեր Փեշմերգան կարողացել է 20 000-ից ավել ԻՊ-ի ռազմական կետեր ոչնչացնել և տարածաշրջանում ձեռք բերել ԻՊ-ի դեմ ամենաէֆեկտիվ պայքարող ուժի համբավը: Փեշմերգայի հրամանատարներից գեներալ Մահմուդ Հուսեյն Քակայը 2018թ.-ին նաև գիրք է հրատարակել ԻՊ-ի ինքնաշեն զենքերի և պայթուցիկների մասին, որը մեծ պահանջարկ է ունցել ՄԱԿ-ի գլխավորած միջազգային կոալիցոն երկրների ռազմաուժերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել