Panorama.am-ը գրում է.

«Հայ ժողովրդին հնարավոր չէ հաղթել»,- համոզված է ազգությամբ բաշկիր ռուսաստանցի գրող և կինոդրամատուրգ, հայագետ, Հայաստանի մասին գրքերի հեղինակ Կիմ Բակշինը։ Նախօրեին լրացել է նրա 88-ամյակը։

Կիմ Բակշին գրական գործունեությունը սկսել է 1957-ին։ Հայ ժողովրդի բարեկամ, ականավոր լրագրող և հասարակական գործիչ Կիմ Բակշին իր մասնագիտական գործունեության 40 և ավելի տարիները նվիրել է Հայաստանին և հայ ժողովրդի պատմագիտական անցյալի ուսումնասիրմանը: Նա իր նվիրվածությունը Հայաստանի հանդեպ արտահայտել է «Արծիվն ու սուրը», «Ճակատագիրն ու քարը» ստեղծագործություններով և բազմաթիվ այլ գրքերով ու հրապարակումներով: Նա ռեժիսոր Հ.Հախվերդյանի հետ համահեղինակությամբ գրել է «Մատենադարան» ֆիլմաշարի սցենարը։

Կիմ Բակշին նաև «Արցախի հոգևոր գաձերը»  գրքի հեղինակն է։

«Իմ գրքերը թանկ են ինձ համար։ Բայց վերջինը՝ հատկապես։ Այն թարգմանվել է հայերեն»,- ասել է գրողը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել