«ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019թ.՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:

Հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Զարուհի Բաթոյանը հայտարարագրել է բնակարան:

Նախարարի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ . Զ. Բաթոյանի դրամական միջոցները կազմել են 500 000 ՀՀ դրամ և 335 եվրո: 2019թ. հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների վերաբերյալ տվյալներ չկան:

Նշենք, որ մինչ նախարարի պաշտոնին նշանակվելը, Զարուհի Բաթոյանը զբաղեցնում էր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնը:

Հավելենք, որ 2016 թվականի հոկտեմբերի 30-ին նա ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականին «ԵԼՔ» խմբակցության ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ»,-գրում է թերթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել