Կարսի քաղաքապետարանի որոշմամբ հողին է հավասարեցվել Չարենցի ենթադրյալ տունը: Ինչո՞ւ եմ ասում ենթադրյալ, քանի որ դեռևս ոչ ոք հիմնավոր ինձ չի կարողացել ապացուցել, որ հենց դա է Չարենցի տունը: Շատերը վկայակոչում են պարզապես տան նկարագրությունը Չարենցի հուշերում: Հետազոտական շրջանակներում միշտ բարձրացրել եմ այն հարցը, որ դեռ քանի կանգնուն են այս ավերակները, կարելի է իրականացնել հետազոտություն և վերջապես հասկանալ՝ դա՞ է իսկապես Չարենցի տունը, և եթե այո, ապա այն պահպանենք Վարագավանքի օրինակով: Ի դեպ, Կարսի քաղաքապետարանի որոշման հիմքում դրված է, որ այս վայրում պետք է հյուրանոց կառուցվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել