«ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում հերթական դռնփակ հանդիպմանը հրավիրված էր ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Պապիկյանի հետ հանդիպումը բավական ջերմ մթնոլորտում է ընթացել. պատգամավորները հարցերով շատ չեն ճնշել:

Սա էլ թերևս այն պատճառով, որ Պապիկյանը հստակ ներկայացրել էր անելիքները, ծրագրերը, իսկ հարցերին էլ տվել է սպառիչ ու զուսպ պատասխաններ: Նույնիսկ ոլորտի գիտակ պատգամավորներից մի քանիսն արդեն հանդիպումից հետո իրար հետ խոսելիս ասել են, թե մինչև հիմա չէր եղել այսպիսի հանդիպում, որից իրենք բավարարված լինեին:

Ի դեպ, չի բացառվում, որ առաջիկայում իշխող խմբակցության պատգամավորները գործադիրի անդամների հետ հանդիպումներն անցկացնեն բաց, քանի որ փակ ֆորմատն իրեն սպառել է՝ առանձնապես գաղտնի ոչինչ չի խոսվում: Փակ կարող են լինել միայն ուժային կառույցների, իրավապահ համակարգի ղեկավարների հետ հանդիպումները»,-գրում է թերթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել