Operaiv.am-ը գրում է․

Tesla ընկերությունն ուրբաթ հայտարարել է, որ սկսում է Tesla Model 3 սեդանի վաճառքը 35 հազար դոլարով, ցուցանիշ, որին ձգտել է այդ մոդելի արտադրությունը 2017 թվականին սկսելուց ի վեր, բայց որը մինչեւ վերջերս 45 հազար արժեր։ Այսպիսի պատվերի հնարավորության մասին տեղեկացվել է արտադրողի կայքում, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Սակայն հայտարարված արժեքը նվազագույնն է։ Այս մեքենայում տեղադրված մարտկոցը թույլ կտա առանց լիցքավորման անցնել մոտ 350 կիլոմետր։ Մեկ լիցքավորմամբ մինչեւ 520 կիլոմետր վազքով մեքենան արդեն կարժենա 43 հազար դոլար։
Ավտոպիլոտով ավտոմեքենա ձեռք բերել ցանկացողները, ինչը նշանակում է, որ մեքենան կարող է արագացնել ընթացքը կամ արգելակել այն՝ կախված այլ մեքենաների շարժման կամ խոչընդոտների առկայության հետ, եւս երեք հազար դոլարով թանկ կարժենա։ Լրիվ ավտոպիլոտի պարագայում, երբ մեքենան կարող է ինքնուրույն ընթանալ ավտոհոսքում՝ առաջադրված հասցեով եւ կայանել, թանկ է եւս հինգ հազարով։

Բացի այդ, կայքում ասված է, որ նշված արժեքը չի ներառում հարկերը, այնպես որ՝ դե-ֆակտո գնորդը շատ ավելի մեծ գումարից պիտի հրաժարվի։ Ավտոմեքենայի մատակարարման ժամկետը պատվիրատուի համար կկազմեն երկուսից չորս շաբաթում։

Մինչ այդ Tesla-ն, 2018 թվականի չորս եռամսյակների արդյունքներով, հաշիվ էր տվել մոտ 1 միլիարդ վնասի մասին՝ 976 միլիոն դոլար, բայց դա մեկ միլիարդով պակաս էր, քան մեկ տարի առաջ։ Տարեկան հասույթը կազմել է 21,5 մլրդ դոլար, ինչը 82 տոկոսով գերազանցում է անցած տարվա ցուցանիշը։

2019-ին Tesla-ն նախատեսում է փոքր-ինչ կրճատել Model S-ի եւ Model X-ի ընդհանուր վաճառքը 2018-ին դրանց մեծ պահանջարկի պատճառով։ Ինչպես բացատրում են ընկերությունում, այդ պահանջարկը բեկումնային էր, ուստի արժե սպասել դրա ոչ մեծ նվազման։ 2019-ին կանխատեսվում է շաբաթական Model 3-ի արտադրությունը հասցնել 7 հազարի։

Tesla Motors ամերիկյան ընկերությունը հւմնադրվել է 2003 թվականին՝ որպես էլեկտրամոբիլների եւ դրանց հետ կապված տեխնոլոգիաների արտադրող։ Ընկերության կենտրոնատեղին գտնվում է Պալո Ալտոյում (ԱՄՆ, Կալիֆոռնիա)։ Բացի էլեկտրամոբիլներից, ընկերությունը սեփական տեխնոլոգիայով արտադրում է մարտկոցներ եւ էլեկտրաշարժիչներ եւ վաճառում այլ ընկերությունների, մասնավորապես՝ Toyota-ին եւ Daimler-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել