Բոուլդերում Կոլորադոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ հանգստյան օրերի քունը չի կարող լրացնել աշխատանքային օրերին գիշերային հանգստի կորցրած ժամերը: Ընդհակառակը, շաբաթվա վերջին կուշտ քնելու սովորույթը կարող է վնաս հասցնել առողջությանը: Այդ մասին հաղորդվում է MedicalXpress-ում զետեղված մամուլի տեղեկագրում:

Ուսումնասիրությանը մասնակցել են 18-ից մինչեւ 39 տարեկան 36 չափահասներ, որոնք մեկ շաբաթից ավելի գտնվում էին գիտնականների հսկողության ներքո, որոնք դիտարկում էին փորձի մասնակիցների կողմից կերակրի օգտագործումը եւ նրանց քունը, ինչպես նաեւ լուսավորվածության մակարդակը: Կամավորներին բաժանել էին մի քանի խմբի։ Դրանցից մեկում նրանք ինն օրվա ընթացքում քնել են ինը ժամ, իսկ մյուսները՝ 5 ժամ, իսկ երրորդում՝ 5 ժամ՝ հինգ օրվա ընթացքում, հաջորդ երկու օրերին («հանգստյան օրերին») անսահմանափակ ժամանակ եւ կրկին հինգ ժամ՝ գիտափորձի վերջին երկու օրերին:

Պարզվել է, որ երկրորդ եւ երրորդ խմբի մասնակիցները հաճախ էին ուտում գիշերվա ընթացքում, քաշ էին հավաքում եւ կորցնում զգայունությունն ինսուլինի նկատմամբ: Հանգստյան օրերին դիտվում էին չափավոր բարելավումներ, որոնք կորչում էին հաջորդ «աշխատանքային» շաբաթվա սկզբին: Սակայն դրա հետ մեկտեղ երրորդ խմբում ի հայտ են եկել առողջության ավելի զգալի վատթարացումներ, քան մյուս կամավորների մոտ: Այսպես՝ քնի մշտական պակասի պայմաններում ինսուլինի նկատմամբ զգայունությունը պակասում էր 13 տոկոսով, իսկ նրանց մոտ, ովքեր փորձում էին փոխհատուցել կորցրած քունը 9-27 տոկոսով, ընդ որում՝ մկանների եւ լյարդի զգայունությունն ավելի վատ է եղել, քան մյուս խմբերում: Գիտնականները դա բացատրում են ցիրկադային ռիթմերի՝ տարբեր կենսաբանական գործընթացների ինտենսիվության տատանումների տեղաշարժով, որոնք կապված են ցերեկվա եւ գիշերվա հերթափոխի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել