168.am-ը գրում է․

Դերասաններ Խավիեր Բարդեմը եւ Պենելոպա Քրուսը որոշել են իրենց «Օսկար»-ները վերածել գիշերալամպերի:

49-ամյա Բարդեմը Կինոարվեստների ամերիկյան ակադեմիայի պարգեւը նվաճել է «Այստեղ ծերունիները տեղը չէ» ֆիլմում (2007 թ.) երկրորդ պլանի դերի համար, իսկ 44-ամյա Պենելոպա Քրուսը՝ «Վիկի Քրիստինա Բարսելոնա» կինոնկարում (2008 թ.) երկրորդ պլանի դերի համար:

«Դրանք (արձանիկները) մեզ որպես էլեկտրական լամպ են ծառայում»,- պատմել է Խավիերը NBC ալիքով Քոնան Օ՛Բրայենի հեռուստահաղորդման ժամանակ:

«Մենք միացնում ենք դրանք եւ ընթերցում դրանց լույսի ներքո: Մենք շատ ենք կարդում, որովհետեւ դա միակ միջոցն է, որպեսզի ինքներս մեզ հիշեցնենք, թե որքան լավն ենք: Չէ՞ որ «Օսկար»-ը մեզ համար միշտ միացած է»,-պարզաբանել է դերասանը:

Քրուսը եւ Բարդեմը ծանոթացել են նկարահանումների ժամանակ 1992 թվականին՝ իրենց կինեմատոգրաֆիական կարիերայի ամենասկզբում: Վուդի Ալենի «Վիկի Քրիստինա Բարսելոնա» ֆիլմում նկարահանումներից երեք տարի անց նրանք ամուսնացել են: Զույգը երկու երեխա ունի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել