Բոլորին հայտնի պնդումից ստացվում է, որ ունակ մարդիկ, անկախ իրենց ֆինանսական վիճակից, հաջողությամբ կարողանում են զարգացնել իրենց տաղանդները։ Համարվում էր, որ այսպես կոչված «խելքի գենը» մարդկանց կրթվելու համար մի շարք առավելություններ է տալիս, սակայն նոր հետազոտությունը ցույց է տվել, որ գեները հարստությունից հետո երկրորդ հորիզոնականում են գտնվում։ Հետազոտողներն ուսումնասիրել են հազարավոր մարդկանց ԴՆԹ-ն, կրթվածության մակարդակը և նրաց հաջողակությունը։ Արդյունքները ցույց են տվել, որ սերունդներին հաջողակ կյանքի մեծ հնարավորություն են տալիս ոչ թե գեները, այլ հարուստ ծնողները։

Գիտնականները պարզել են, որ քիչ ապահովված ընտանիքների գենետիկ պոտենցիալ ունեցող երեխաների մոտ 24%-ն է քոլեջ ավարտել։ Հարուստ ծնողներ ունեցող ընդունակ ուսանողների 63%-ն է բարձրագույն կրթություն ստացել։

Այնուհետև հետազոտողներն ուսումնասիրել են խելքի գեն ունեցողներին։ Հարուստ ծնողներ ունեցող երեխաների 27%-ն է բարձրագույն կրթություն ստացել, ինչը մի քիչ ավելի շատ է, քան քիչ ապահովված ընտանիքների երեխաների խմբից ստացված արդյունքները։

Գենետիկայի և տնտեսական կայունության միջև առկա կապն այդքան էլ հստակ չէ, սակայն հետազոտության արդյունքներն անհանգստանալու առիթ են տալիս։ Երկու բառով՝ այն ցույց է տալիս, որ պոտենցիալը չի օգտագործվում ոչ թե գեների պատճառով, այլ ֆինասական հնարավորությունների։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել