Հայտնագործությունների ճանապարհը շատ բարդ է և հաճախ անհույս։ Մեծամասամբ նրանց ոչ ոք չի հավատում։ Երբ ներկայացվում է նախատիպը, նրան բոլորը հակադրվում են։ Հաճախ դա տեղի է ունենում ինչ-որ բան փոխելու վախից։ Հաճախ նոր մեքենաներին ընդդիմանում են հոգևոր գործիչները, սակայն առաջընթացը հնարավոր չէ կանգնեցնել։

Գազով փողոցային լուսավորություն

Արդեն 1791 թվականին Ֆիլիպ Լեբոնը ծառի ածուխը «լուսամփոփային գազի» վերածելու միջոց էր գտել։ Իր ժամանակների գիտնականներն այդ հայտնագործության համար ծաղրում էին նրան։ Անգամ երբ նա ներկայացրեց ամբողջովին աշխատող նախատիպ, հանրույթը չհավատաց, որ քաղաքում հնարավոր կլինի լիարժեք ցանց կառուցել։ Բարեբախտաբար, Լեբոնը չհանձնվեց և 9 տարի անց պատենտավորեց իր հայտնագործությունն ու ստացավ առաջին պատվերը։ Դրանից հետո գրեթե մեկ դար փողոցները և տները լուսավորում էին այս հայտնագործության շնորհիվ։

Շոգենավ

Անգամ Նապոլեոն Բոնոպարտը չէր հավատում, որ գոլորշիով աշխատող նավակը կարող է անցնել  առագաստանավին։ Ամեն ինչ սկսվեց, երբ ամերիկացի Ռոբերտ Ֆուլտոնը շոգեմեքենան փորձեց տեղադրել ջրային փոխադրամիջոցի վրա։ Սկզբում այն առագաստանավի համար լրացուցիչ ուժ էր համարվում։ Սակայն ավելի ուշ նա հասկացավ, որ առագաստներն այլևս հարկավոր չեն։ Շոգեքարշային համակարգին, բացի ջրից և վառելիքից, ուրիշ բան հարկավոր չէ։ Ֆուլտոնն առաջին անգամ իր հայտնագործությունը ցուցադրել է 1803 թվականին Սենայի վրա։

Լուսանկարչական սարք

1893 թվականին նկարիչ և քիմիկոս Լուի Դագերը նրեկայացրեց սև-սպիտակ լուսանկար ստեղծելու իր առաջինը փորձերը։ Ակադեմիկոսները կարծում էին, որ երկար քիմիական գործընթացը պահանջարկ չի վայելի և կմնա որպես մեծահարուստների զբաղմունք։ Սակայն այսօր բոլորս էլ գիտենք, որ լուսանկարներն արժեզրկվել են։ Մենք անգամ դադարել ենք լուսանկարչական ալբոմներ հավաքել։ Մարդիկ չեն էլ մտածում, որ թվայնացված նկարն ավելի հեշտ կարող է կորել, քան լուսանկարը՝ ոչնչանալ։

Որպես լրացում կարելի է ասել, որ անգամ այսօր որոշ մարդիկ և ցեղախմբեր հավատում են, որ լուսանկարները գողանում են իրենց հոգիները։ Այս մարդիկ լուսանկարչական սարքը համարում են սատանայական գործիք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել