Analitik.am-ը գրում է.

Իշխանության գերկենտրոնացումը, իշխանության երեք թևերի միջև զսպումների և հակակշիռների մեխանիզմի բացակայությունը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների անբավարար երաշխավորումը, ի դեմս պետական բարձրաստիճան պաշտոնյաների արտոնյալ՝ ոչ ձեռնահաս խմբակի առկայությունը, փակ համակարգում  նրանց ոչ թափանցիկ գործունեությունը, չեն  արդարացնում հասարակության սպասումները:

Մեր հասարակության զգալի մասի մոտ կրկին ձևավորվում է ծայրահեղական գործունեության պահանջարկ, ինչը իհարկե ցանկալի է, որ ունենա լավագույն հանգուցալուծում` արտահերթ քաղաքական միջոցառումների ձևաչափով:

Այս իրավիճակում արդի քաղաքական միտքը փորձում է գեներացնել և ձևակերպել այդ պահանջարկին համապատասխան առաջարկ: Գործող պետական կառուցակագերը` ի դեմս ՀՀ կառավարության, ՀՀ Ազգային Ժողովի և դատարանների չմեձեցրեցին մեր բևեռացված հասարակությանը և անհանդուրժողականության մթնոլորտը ավելի խորացավ:

Ներկայիս իրավիճակի  ախտերը պետք է փնտրել անկախության տարիների սկզբից ի վեր, և խնդիր դնել վերացնելու ձևավաորված արատավոր համակարգը:

Հերթապահ և ամբոխահաճո խոսքերը չեն կարող երկար ժամանակ ծառայել ամբոխավարներին: Նիկոլ Փաշինյանի ժամանակը եկավ և անցավ, հանրության աղաղակող նշանակալի հարցապնդումներից` «Մարտի 1-ը» պատասխան չստացավ` այն չբացահայտվեց:

Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում մենք չփաստագրեցինք և չշրջեցինք մեր պատմության ողբերգական  «Մարտի մեկի» էջը:

Նիկոլ Փաշինյա՛ն դու համալրեցիր քո նախորդների շարքը, ինչպես նրանք այնպես էլ դու ճշմարտությունը փաստագրելու փոխարեն, քաղաքական շահարկումների միջոցով փորձ կատարեցիր փակել մեր պատմության ողբերգական այդ էջը:

Շուրջ տասը տարի հանրությունը մտածում էր քանի դեռ յուրացված իշխանությունը Սերժ  Սարգսյանի ձեռքերում է, ապա «Մարտի մեկը» չի բացահայտվելու` մնալու է փակ էջ: Ցավալի է, սակայն փաստ քանի դեռ մեր հանրությունը թույլ է տալու շահագործել ավտորիտար համակարգը «Մարտի մեկը» շարունակելու է մնալ չբացահայտված`չփաստագրված:

Սպասումներով լի հանրությունը այդպես էլ չստացավ պատասխան, ովքե՞ր էին  կրակ արձակելու հրամանի  հեղինակները և ովքե՞ր էին կրակողները:

Հանրությունը այդպես էլ պատասխան չստացավ, ինչո՞ւ միայն 2008 թվականի սահմանադրական կարգի տապալման շուրջ է տեղի ունենում քրեական հետապնդում, և այդ ժամանակ իշխանությունը յուրացրած Սերժ Սարգսյանը ինչո՞ւ չի ներգրավված, որպես մեղադրյալ: Իսկ ո՞ւր մնաց 1996 թվականի սահմանադրական կարգի տապալումը` երբ Երևանի փողոցներում շրջում էին տանկեր և Սերժ Սարգսյանը ցանկանում էր կրակել մարդկանց վրա:

Հանրությանը պատասխան չտրամադրվեց՝ ինչո՞ւ 2008 թվականի մարտի մեկի գիշերը հանգիստ անցկացրած Լևոն Տեր-Պետրոսյանը, երեք տարի անց`  2011 թվականի մարտի մեկին,  հայտարարեց և սկսեց երկխոսություն Սերժ Սարգսյանի հետ:

Հանրությանը պատասխան չտրամադրվեց՝ ի՞նչ գործարքի հիման վրա 2011 թվականի մայիսի 27-ին Նիկոլ Փաշինյանին բանտից ազատեց Սերժ Սարգսյանը:

Հանրությանը պատասխան չտրամադրվեց՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանի կողմից  «մերժված» Սերժ Սարգսյանը 2018 թվականի ապրիլի 23-ին իշխանությունը փոխանցեց հենց Նիկոլ Փաշինյանին:

Հանրությանը պատասխան չտրամադրվեց՝  ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանի կողմից  «մերժված» Սերժ Սարգսյանը շուրջ վեց ամիս նրա հետ ապրեցին նույն բնակատեղիում:

Վերը թվարկված իրադարձությունները  ծրագրված քաղաքականության շղթա են, որը չէր նախատեսում արդար և թափանցիկ ընթացակարգի միջոցով լուծում: Հետևաբար մեր սպասումները ի կատար ածելու համար պետք է մերժել ոչ թե անձին, այլ համակարգը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել