Panorama.am-ը գրում է.

Փետրվարի 28-ին Ռուսաստանի Մոսկվայի կազմում գործող Լյուբերեցկիի դատարանում պետք է կայանար թալիշ քաղաքական-հասարակական գործիչ, լրագրող և գիտնական Ֆահրադդին Աբոսզոդայի գործով դատական նիստերը։ Հիշեցնենք, որ դատարանը քննելու էր նրան Ռուսաստանում նրան ժամանավոր բնակության իրավունք տալու, ինչպես նաև փախստականի կարգավիճակ տալու վերաբերյալ դիմումների մերժումները։

«Ռեգնում»-ը  գրել էր, որ երկու նիստերն էլ հետաձգվել էին և նշանակվել մարտի 13-ին ու 18-ին, քանի որ Ֆահրադդին Աբոսզոդան անհետացել էր։ Նրա փաստաբանը դիմել էր ոստիկանությանը իր պաշտպանյալի անհետանալու վերաբերյալ։

Ինչպես ավելի ուշ պարզվել է, երկու մարդ մոտեցել են մեկուսարանում գտնվող  Աբոսզոդային, ներկայացրել են փաստաթղթեր գլխավոր դատախազությունից, ասել, որ իրենք դեմ չեն նրա ազատ արձակմանը։ Թալիշ գործիչի իրերը մնացել են բանտախցում, նա դուրս է եկել թեթև սպորտային համազգեստով։ Տաք հագուստ նրան չեն տվել։  Աղբյուրը գրել էր, որ ոչ դատարանը, ոչ դատախազությունը պաշտոնական որևէ տեղեկատվություն չեն տվել միջադեպի վերաբերյալ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ  այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել