Հարավային քրիստոնեության համաժողով իրավապաշտպան կազմակերպությունը, որը մեծ դեր է խաղում ԱՄՆ-ում սևամորթների առաջխաղացման հարցում, Մայքլ Ջեքսոնի մասին «Լքելով Նևերլենդ» ֆիլմը «հետմատու ինքնադաստան է» անվանել, գրում է Variety-ն։

Նշվում է, որ HBO հեռուստաալիք նամակ է հղվել, որտեղ խնդրում են վերանայել երկու սերիայից բաղկացած ֆիլմի ցուցադրությունը, որը պետք է տեղի ունենա առաջիկա օրերին։

«Ինձ անհանգստացնում է, որ HBO/ AT&T/Warner Media-ն մեղադրանք կներկայացնեն մարդու դեմ, որը մահացել է և չի կարող իրեն պաշտպանել»,- նշել է կազմակերպության ղեկավար Չարլզ Սթիլը։

Նա նշել է, որ այդ մեղադրանքները Մայքլ Ջեքսոնի կյանքի օրոք չեն ապացուցվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել