Yerkir.am-ը գրում է.

ՌԴ Պետական դումայի Դաշնության խորհրդի միջազգային գործերի հանձնաժողովի փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը հիանալի է հիշում, թե ինչ դեր է ունեցել Իրանը 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին, երբ Հայաստանը պատերազմի ու շրջափակման մեջ էր, և շատ ապրանքներ ու բեռներ Իրանի տարածքով էին հասնում Հայաստան:

«Իրանը մեծ աջակցություն է ցուցաբերել Հայաստանին: Ինչ վերաբերում է Իրան-Հայաստան էներգետիկ ծրագրերին ինչ-որ պահի ՌԴ-ի մասնակցությանը, ապա Ռուսաստանն Իրանի հետ շատ նորմալ հարաբերություններ ունի, մենք դաշնակիցներ ենք սիրիական հակամարտության լուծման գործում: Ի դեպ, Իրանը քիչ ջանք չի գործադրել Սիրիայում ծայրահեղականների ոչնչացման գործում, և այն, որ Իրանը համագործակցելու է Հայաստանի հետ,  Ռուսաստանը միայն կարող է ողջունել, քանի որ մեծ հեռանկարներ կան: Ցավոք, ԱՄՆ-ը փորձում է Իրանին կրկին վերադարձնել պատժամիջոցների դարաշրջան: Կարծում եմ՝ Իրանի հետ ցանկացած համագործակցության ընդլայնում միայն կարելի է ողջունել, քանի որ իրանական վարչակազմը հակված է հարևանների հետ համագործակցության, ծայրահեղականների դեմ պայքարին, այնպես որ՝ սրանից օգուտ կքաղեն և՛ ՌԴ-ն, և՛ Իրանը, և՛ Հայաստանը»,- նշեց Ջաբարովը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել