Պակիստանի քաղաքացիական ավիացիայի վարչությունը (CAA) մարտի 1-ին հաստատել է, որ երկրի օդային տարածությունը փակ կմնա մինչև մարտի 4-ը: Պակիստանի քաղաքացիական ավիացիայի վարչությունը փետրվարի 27-ին երկրի օդային տարածությունն առևտրային չվերթների համար փակել էր այն բանից հետո, երբ Պակիստանի բանակը հայտարարեց, որ խոցել է հնդկական երկու ռազմական ինքնաթիռ, որոնք երկրի օդային տարածությունը խախտել էին Քաշմիրի վիճելի տարածաշրջանում: Դա հանգեցրել էր «Էյր Աստանա»-ի չորս չվերթերի հետաձգման ու չեղարկման:

Ինչպես վարչությունը հայտնել է Twitter-ում, երկրի օդային տարածությունը փակ կլինի մինչև մարտի 4-ը՝ UTC-ի ժամանակով ժամը 08։00-ն (Երևանի ժամանակով 12:00-ն): Նշվում Է, որ խոսքը վերաբերում է բոլոր թռիչքներին՝ առանձին բացառություններով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել