Azatutyun.am-ը գրում է.

Պաշտոնական Պեկինը հայտարարել է, որ թեպետ ԱՄՆ և Հյուսիսային Կորեայի ղեկավարներ Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ընի երկրորդ հանդիպումն էական արդյունք չի տվել, կողմերն արժանի են դրվատանքի խաղաղության ամրապնդման ջանքեր գործադրելու համար:

«Թշնամանքից մինչև ձեռքսեղմում՝ դա է ճիշտ ուղին», - ասվում է Չինաստանի պետական ռադիոյի տարածած հաղորդագրությունում:

Այսօր Հանոյի բանակցություններին է անդրադարձել նաև Չինաստանի արտգործնախարարության մամլո խոսնակ Լու Կանը:

«Միացյալ Նահանգները և Հյուսիսային Կորեան ցուցաբերել են բանակցությունները շարունակելու ցանկություն, Չինաստանը դա ողջունում է», - ասել է խոսնակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել