Այս մարդը մեր երկրի վարչապետն է։ Այն, ինչ դուք տեսնում եք ներկայացված տեսանյութում, նրա ամենասիրելի զբաղմունքն է։ Այն գործը, որն ինքն ամենալավն է անում՝ հավաքել մարդկանց ու զվարճացնել։ Առանց օրակարգի, առանց լուրջ ասելիքի, առանց իրական գործի... Զվարճացնել ու հետո աչք չկտրել Facebook-ից, հաշվել լայքերը, կարդալ մեկնաբանություններն ու հրճվել, ոչ թե ուրախանալ կամ գոհանալ, այլ հենց հրճվել։

ՀԳ. Վաղը թող ոչ ոք չկանգնի ու ասի, թե կառավարությունը կարևորում է սփյուռքի հետ համագործակցությունը։ Տեսնում ենք, թե ոնց է կարևորում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել