Armsport.am-ը գրում է.

Այսօր «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի «Արարատ» սրահում տեղի ունեցավ «Փյունիկի» նոր տարբերանշանի և ակումբի պաշտոնական կայքի շնորհանդեսը:

Շնորհանդեսից հետո տեղի է ունեցել երևանյան ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանի մամուլի ասուլիսը, որտեղ նա, անդրադառնալով Պետրոս Ավետիսյանի տեղափոխությանը «Արարատ», ասել է.

«Նա թիմը լքել է երկկողմ համաձայնությամբ:

Պետրոսը տաղանդավոր ֆուտբոլիստ է, սակայն ֆուտբոլում միշտ չէ, որ ամեն ինչ որոշում է տաղանդը: Մենք փորձում էինք նրա համար լավ պայմաններ ստեղծել ու երկարաժամկետ պայմանագիր առաջարկել, նույնիսկ երեք անգամ թարմացրել ենք նրա պայմանագիրը, չնայած պարտավոր չէինք: Վերջում նա որոշեց, որ այնքան էլ չի ցանկանում խաղալ «Փյունիկում»: Դա նրա իրավունքն է: Մենք թիմ ենք ստեղծում, որտեղ տղաները պատրաստ են խաղալ, կռվել թիմի համար: Եթե չկա ցանկություն, ապա չենք ստիպելու:

Պետրոսի տրանսֆերը գնել են: Գիտեք, հիմա Հայաստանում կա ակումբների միջև, ինչպես նաև ֆուտբոլիստի ու ակումբի միջև փոխհարաբերությունների խնդիր: Այժմ այն հեռու է պրոֆեսիոնալ համարվելուց: Ֆուտբոլիստները գալիս են ակումբ, այնուհետև ինչ-որ բան դուր չի գալիս, խզում են պայմանագիրը և նոր պայմանագիր կնքում այլ ակումբի հետ»,- ասել է Սողոմոնյանը:

Հարցին, թե որքան է արժեցել Պետրոս Ավետիսյանը տրանսֆերը, Արթուր Սողոմոնյանը պատասխանել է

«Դա այնքան էլ մեծ գաղտնիք չէ: Ընդհանուր արժեքը կազմել է 40.000 դոլար: Մեզ համար շատ կարևոր էր, որ այն լինի հենց տրանսֆեր հայկական ակումբերի միջև: Կարծում ենք, որ դա լավ է ու մենք էլ պատրաստ ենք նման տրանսֆերներ իրականացնել, ինչպես նաև կոչ եմ անում հայկական ակումբներին, որ նրանք նույնպես այսպես դրսևորեն իրենց ու տեղափոխությունների համար ոչ թե կապվեն խաղացողի այլ հենց ակումբի հետ»,- ասել է Սողոմոնյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել