Սիրված երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի Dream երգի և համանուն տեսահոլովակի պրեմիերան տեղի կունենա մարտի 9-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում կայանալիք Dream World Tour-ի համերգի ժամանակ:

Լիլիթ Հովհաննիսյանի այս նոր երգի վերնագիրն է կրում երգչուհու համաշխարհային շրջագայությունը, որի շրջանակում համերգներ են լինելու Ամերիկայի Միացյալ Նահանգների, Միացյալ Թագավորության, Իսպանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Բրազիլիայի, Արգենտինայի, Կանադայի, Ուրուգվայի, Բելգիայի, Նիդերլանդների, Շվեյցարիայի, Շվեդիայի, Դանիայի, Իսրայելի, Լատվիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Լեհաստանի, Բելառուսի, Ղազախստանի և այլ երկրների քաղաքներում:

Dream երգի տեսահոլովակը նկարահանվել է տարվա բոլոր եղանակներին՝ ամառ, աշուն, ձմեռ, գարուն: Այն հագեցած է բազմաթիվ տեսարաններով և բավականին գունեղ է: Նկարահանման գործընթացը բավականին երկար է տևել: Երգի հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, գործիքավորումը կատարել է MG-ն (ԱՄՆ), իսկ հագուստների հեղինակը Լիլիթ Հովհաննիսյանն է:

Նշենք, որ երգի և տեսահոլովակի համացանցային և հեռուստատեսային պրեմիերան ավելի ուշ է լինելու, այնպես որ, համերգի ունկնդիրներն այն բոլորից վաղ վայելելու բացառիկ հնարավորություն կունենան:

 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել