Երբ դու ասում ես, որ Մարտի 1-ի գործն ամբողջությամբ բացահայտված է, իսկ էսօր ասում ես` պետության անունից ներողություն եմ խնդրում մարտի 1-ի զոհերի հարազատներից, ուրեմն՝ դու նվազագույնը ՍՏԱԽՈՍ ես: 

Դու քո քաղաքական շահերի համար ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ես ու ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ես մարտի 1-ն ու ոճրագործության հետևանքով զոհվածների հարազատներին, դու չես բացահայտել ու չես էլ բացահայտելու Մարտի 1-ը, քանի որ այն քո համար միայն ու միայն մանրադրամ է ներքաղաքական հարցերում: Ու ասեմ, Նիկոլ, դու նենց արեցիր, որ ես վերջին 11 տարիների ընթացքում առաջին անգամ մարտի 1-ին չկարողանամ գնալ Մյասնիկյանի արձանի հրապարակ և հարգանքի տուրք մատուցեմ մեր սպանված եղբայրների հիշատակին: Այ սրա համար կարաս ներողություն խնդրես:

ՀԳ. Սպանությունների համար պետության անունից ներողություն չեն խնդրում, այլ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ են սպանությունները, իսկ քո ասածն էժանագին մանիպուլացիա և պատասխանատվությունից խուսափելու փորձ է, որը վայել չէ անգամ ամենահետամնաց երկրի Ճ կլասի ձեռնածուին: 

ՀԳ.2 Ավելորդ հուզականության համար ներող եղեք, Մարտի 1-ն ինձ համար վերքաղաքական թեմա է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել