Ավստրալիայում բնասերը լուսանկարել է սև սարդի և նրանից մի քանի անգամ չափերով մեծ շագանակագույն օձի մենամարտը։

Ռոբին Մաքլենայի լուսանկարում, որն արվել է Վիկտորիա նահանգի հյուսիս-արևելքում գտնվող Միրտլվուդ քաղաքի մոտակայքում, երևում է, թե ինչպես է սև այրին սարդոստայնը գցում և խեղդում սողունին:  

Ավստրալիական սև այրին համարվում է ամենավտանգավոր սարդը: Նա չափերով փոքր է, բայց ունի ուժեղ նեյրոտոքսիկ թույն: Էգ սարդը մեծանում է մինչև մեկ սանտիմետր, որձը երկու-երեք անգամ ավելի փոքր է: Սարդի կծածն ուժեղ ցավ է առաջացնում և կարող է վտանգավոր լինել մարդու համար:

Շագանակագույն օձն աշխարհի ամենաթունավոր օձերից մեկն է: Նրա թույնն առաջացնում է գլխապտույտ, ուժի կորուստ, երիկամների անբավարարություն, կաթված և սրտի կանգ: Ավստրալիայում օձի կծելու հետևանքով մահվան դեպքերի 60 տոկոսը պատկանում է այդ տեսակին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել