«Կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագիծը երեկվա դրությամբ դեռ ԱԺ չէր ներկա­յացվել, ու չի բացառվում, որ մարտի 5-ին մեկնարկող նստաշրջանում էլ այդ նախագիծը քննարկման չդրվի: Չնայած իշխա­նությունը հայտարարում է, որ փոփոխությունները հայտնի են, և 17-ի փոխարեն ունենալու ենք 12 նախարարություն, սակայն կարծես վստահ չեն, որ դա ճիշտ ճանապարհ է, և խուսափում են հրապարակայնացնել նախագիծը, որն իշխանական շրջանակները խիստ անհրաժեշտ էին համարում, քանի որ պետական ապարատի օպտիմալացման անհրաժեշտություն կա, որովհետև «նախարա­րության ստորին օղակներում զբաղված են սուրճ խմելով միայն»:

Բայց այսօր կառավարությունը եկել է համոզման, որ ռիսկային է միանգամից կրճատել հազարավոր աշխատակիցների, և նախագծի վերջին տարբերակում ընդամենը մի քանի տասնյակ քաղաքական և հայեցողական պաշտոններ են կրճատվելու՝ նախարարներ, փոխնախարարներ, նրանց խորհրդականներ, օգնականներ, մամուլի խոսնակներ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել