ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին երբեք չեմ համակրել, բայց վերջին մեկ ամսվա ընթացքում ես ինքս ինձ բռնացնում եմ այն մտքի վրա, որ էդ մարդու ցանկացած ասածի հետ համաձայնվում եմ։ Ու նաև ինձ դուր է գալիս նրա համառությունը։ Բայց ավելի առողջարար էր, իմ կարծիքով, այսօրվա ԵՊՀ խորհրդի նիստը, որն ապացուցեց, որ կարող է աստիճանաբար անկախանալ, չլինել իշխանության կցորդը կամ դրա կամակատարը։ Բայց այսօրվա նիստը ևս մեկ լավատեսության հիմք է տալիս։ Այսօրվա պայքարը Արամ Սիմոնյանն ընդդեմ Արայիկ Հարությունյանի չէր։ Ամենևին։ Այսօրվա պայքարը Հայաստանն ընդդեմ Սորոսի պայքարն էր, որովհետև այն, ինչ մի քանի ամիս առաջ նույնիսկ ես կհամարեի «դավադրությունների տեսության» սիրահարների զառանցանք, այսօր ոչ միայն նյութականանում է, այլև բացահայտ պայքար է սկսել։

Այսօր Սորոսը պայքարում է մի քանի ճակատով։ Առաջինն, անշուշտ, ընդդեմ եկեղեցու։ Դա ակնհայտ է։ Հայ առաքելական եկեղեցին Սորոսի գլխավոր թշնամին է։ Այդ հարցը նա լուծում է աղանդավորների միջոցով։ Երկրորդը կրթությունն է։ Եթե նախկինում Սորոսի գերխնդիրը կրթական որոշակի ուղղություններն էին, հիմա նա պարզապես ցանկանում է այն տիրապետել։ Երրորդն, իհարկե, մշակույթն է։ Պարզ է, որ այսօրվա մեր մշակութային որակը թույլ է, հետամնաց, երբեմն գավառական ու խեղճ ու կրակ, բայց, այդքանով հանդերձ, դեռ մշակույթ է, այդ պատճառով այն պետք է վերացնել։ Ինչպե՞ս։ Պարզապես ձուլելով ու փակելով։ Եթե որևէ մեկին թվում է, թե մշակույթի նախարարությունից դուրս եկած թուղթը պատահականություն էր, ապա չարաչար սխալվում է։ Դա միտումնավոր արտահոսք էր՝ պարզելու հնարավոր դժգոհության օջախները։

Այդ պատճառով պետք է վիժեցնել ազգային ինքնության ու ինքնագիտակցության ցանկացած ոտնձգություն։ Կրկնում եմ՝ ես ինձ համարում եմ սթափ մարդ, չեմ հավատում «դավադրությունների տեսությանը», բայց Սորոսի հիմնադրամը մեր երկրում սկսել է բավական ագրեսիվ ու հայատյաց քաղաքականություն։ Պետք է չափազանց ուշադիր լինել, զգայուն և արձագանքել միասին ու համախմբված, ինչպես եղավ այսօր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել