Ինդոնեզական ռադիոյի ցերեկային եթերում արգելվել է Էդ Շիրանի և Արիանա Գրանդեի երգերի հեռարձակումը, հաղորդում է Tempo-ն:

Գրաքննության հանձնաժողովի ղեկավար Ռահմաթ Արիֆինի խոսքերով՝ ստեղծագործությունները հանվել են «պոռնոգրաֆիայի, պոռնոգրաֆիայի հետ ասոցիաիցայի և անպարկեշտ բառապաշարի» պատճառով:

Image result for Эда Ширан

Հանձնաժողովում նաև հավելել են, որ ցուցակը խորհրդատվական է և ռադիոկայանների նկատմամբ, որոնք դա հաշվի չեն առնի, պատժամիջոցներ չեն կիրառվի:

Ցանկում, ընդհանուր առմամբ, ներառվել է 17 երգ, որոնց թվում են Էդ Շիրանի, Արիանա Գրանդեի, Զեյն Մալիկի և Մարուն 5-ի կոմպոզիցիաները:

Image result for Ариан Гранд

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Արիանա Գրանդեն կրկնել է The Beatles լեգենդար խմբի 55-ամյա ռեկորդը: Միացյալ Նահանգներում նրա երգերից միանգամից երեքը զբաղեցրել են շաբաթվա հիթ շքերթի վերին երեք հորիզոնականները՝ ըստ Billboard ամսագրի վարկածի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել