Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ փետրվարի 28-ին, բարձրավոլտ էլեկտրացանցեր ընկերության հյուսիսային մասնաճյուղի աշխատակիցները փակել են Մ-6 միջպետական ճանապարհը։

«ԲԷՑ»-ի հյուսիսային մասնաճյուղի տնօրեն Էդգար Բոջուկյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ «ԲԷՑ»-ը իրեն ու եւս մի քանի աշխատակիցների առանց որեւէ հիմնավոր պատճառի ազատել է աշխատանքից:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները՝ ոստիկանության Վանաձորի Տարոնի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Վազգեն Թորոսյանի գլխավորությամբ:

Կարճ ժամանակ անց տնօրենի հետ կապ են հաստատել «ԲԷՑ»-ի գլխամասից ու տեղեկացրել, որ տնօրենը վաղը կհանդիպի իրենց հետ: Աշխատակիցները բացել են ճանապարհը, նշելով, որ վաղվա հանդիպումը եթե դրական արդյունք չտա, իրենք շարունակելու են ճանապարհներ փակել: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել