Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան փետրվարի 28-ին կայացած ճեպազրուցի ժամանակ մեկնաբանել է Բաքվում անցկացված հակահայկական երթին ռուս պատգամավորների մասնակցության հարցը:


«Այնտեղ մասնակցել են ռուս պատգամավորներ: Կարծում եմ՝ արդարացի կլինի այդ հարցն ուղղել անմիջապես նրանց, թե ինչպես են իրենք ինքնուրույն կազմակերպել մասնակցությունը տվյալ միջոցառմանը: Մենք արդեն նշել ենք, որ Արտաքին գործերի նախարարությունը չի հանդիսացել միջոցառման համակազմակերպիչը», - ասել է Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին, թե ով է եղել պատգամավորների՝ Բաքու մեկնելու և միջոցառմանը մասնակցելու կազմակերպիչը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել