Yerkir.am-ը գրում է.

«Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը որևիցե հարցում կաշկանդված չի եղել, որովհետև «ես ազատորեն ու մշտապես հայտնել եմ իմ դիրքորոշումը»: Yerkir.am-ի հարցին, թե պատգամավոր եղած ժամանակ երբևէ կաշկանդվե՞լ է դիրքորոշում արտահայտելիս կամ քվեարկելիս, այսպես պատասխանեց նախկին պատգամավորը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանն ասել էր, թե ընդդիմությունը գուցե առաջին անգամ կարողացավ անկաշկանդ «դեմ» քվեարկել:

«Իրարկե, եղել են ճմշումներ, ընդհուպ` մինչև ֆիզիկական, բայց ես երբևիցե չեմ կաշկանդվել իմ կարծիքն արտահայտել: Միգուցե Լենա Նազարյանը կաշկանդված է եղել 2017-ին: Նա երևի իր կաշկանդվածության մասին է հայտնել լրատվամիջոցներին: Նրանք իրապես կաշկանդված են եղել, քանի որ իշխանական ծրագիր են իրականացրել: Բայց Նազարյանը չի պատկերացնում, որ մարդիկ կան, որոնք որևէ մեկի ծրագիրը չեն իրականացնում ու կաշկանդվածություն չունեն»,- ընդգծեց  Զարուհի Փոստանջյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել