ՀՀ կադաստրի կոմիտեից տեղեկացնում են, որ 2019 թվականի հունվարին hանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքները 2018 թվականի հունվար ամսվա համեմատ աճել են 0.7%-ով:

Երևանում 2019 թվականի հունվարին բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառ. մետր մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի դեկտեմբերի համեմատ աճել են 0.2%-ով, իսկ 2018 թվականի հունվարի համեմատ՝ 9.0%-ով:

Մարզերի քաղաքներում 2019 թվականի հունվարին բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի դեկտեմբերի համեմատ աճել են 0.2%-ով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել