«Վերջին օրերին Պետական վերահսկողական ծառայության շուրջ տեղի ունեցող գործընթացները մտահոգել են նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին:

Մասնավորապես՝ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ցանկանում են գործադիրի անդամներին խորհրդարան հրավիրելու պրակտիկայի շրջանակում ԱԺ հրավիրել նաև Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին և վերջին շրջանում բոլորին մտահոգվող հարցերն ուղղեն անձամբ նրան:

Ընդ որում, նրանցից շատերը մեզ հետ զրույցում նաև նշեցին, որ պատրաստվում են այդ առաջարկությունը ներկայացնել «Իմ քայլը» խմբակցության ղեկավարությանը: Նախնական որոշվել է այդ հանդիպումը կազմակերպել հաջորդ շաբաթ` լիագումար նիստերի ավարտից հետո, քանի որ այս շաբաթ հանդիպումներ արդեն իսկ ծրագրված են:

Այսօր խորհրդարան կգա ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, իսկ վաղն էլ` ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: Դատելով ՊՎԾ-ի շուրջ ընթացող պրոցեսներից` Դավիթ Սանասարյանին բավական դժվար հանդիպում է սպասվում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել